Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը չի վերանայվել

Օգոստոս 18,2010 00:00

\"\"Երեկ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փակ դռների ետեւում տեղի ունեցած հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպում: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը: Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահները ստորագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության համաձայնագրեր:
Ընդսմին, news. am-ի մատուցմամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցել են, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը փոխադարձաբար հանելու մասին ավելի վաղ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ քննարկվե՞լ է վիզաների փոխադարձ վերացման խնդիրը, ասել է. «Իհարկե, վիզաների հետ կապված թեման քննարկել ենք: Սակայն այս պահին Ադրբեջանը որոշ նկատառումներ ունի, եւ այդ հարցի լուծումը հետաձգվում է: Դրա հետ կապված մանրամասները մեր համապատասխան մարմինները կքննարկեն եւ, հուսով եմ, առաջիկայում լուծում կստանան»:
Թուրքական մամուլում ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Ռուսաստանը հանեց Թուրքիայի հետ վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը «ոչ» է ասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել