Դատապարտվել եմ 6 տարի ազատազրկման՝ անցյալ տարվա նոյեմբերի 2-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի վճռով: Իրականում անմեղ եմ, տուժող: 2008թ. նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում սպանված եղբորս եւ մորս միակ ողջամիտ իրավահաջորդն եմ: Եղբայրս սպանվել է 2008-ի ապրիլի 1-ին, մայրս՝ անցյալ տարվա հունվարի 29-ին, քրոջս սպանվելու 6-րդ տարելիցի օրը: 2003-ից համառորեն բողոքում եմ ՀՀ իշխանություններին՝ տարածելով դիմումների «համեստ» փաթեթ, ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին դիմել եմ մի շարք ընտրվողների, Ամենայն հայոց կաթողիկոսին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, այսօրվա եւ նախկին ոստիկանապետերին:
Բողոքներս 180 աստիճանով շրջված՝ իմ դեմ ներկայացված մեղադրանքով, չեն արձագանքվել: Տասը տարի շարունակ քննադատում եմ ոստիկաններ-տեղական իշխանիկներ-հանցագործ թափթփուկներ-դատախազություններ-դատավորներ դաշինքը, բացահայտել եմ նրանց գործած ոճիրները: Այսօր ընտրել եմ միակ ձեւը, որ հասնեմ արդար դատաքննության: Ես մեղադրում եմ սպանությունների համար այսօրվա իշխանություններին եւ պահանջում, որ դատի տան ինձ՝ զրպարտելու համար: Դիմել եմ Եվրոդատարան: Ստիպված եմ դիմել նաեւ ԱՄՆ դեսպանին՝ ընտանիքիս նկատմամբ կատարված ոճրագործությունների բացահայտման գործում ինձ աջակցելու հետ կապված: