Փողոցում աղբ թափելու սովորությունից ձերբազատվելը հայերի մոտ չի ստացվում:
Եթե օրը ցերեկով էլ չէ, ապա մութն ընկնելուն պես մարդիկ արագ-արագ տոպրակներով աղբը տնից հանում են դուրս ու թողնում հենց փողոցում: Օրինակ՝ Մոսկվայում գտել են դրա դեմ պայքարելու ձեւը. տեսախցիկի օգնությամբ նկարահանվում են այն կարգազանց քաղաքացիները, որոնք փողոցում աղբ են թափում: Այդ լուսանկարները հանձնվում են տվյալ տարածքի կառավարման մարմիններին, որոնք բացահայտում են իրենց տարածքի բնակչին եւ տուգանում։ Այդ գոյացած գումարների մի մասը աշխատավարձի տեսքով տրվում է նկարահանողին:
Թերեւս արժե մեզ մոտ էլ կպնել մարդկանց գրպանին, հավանաբար միայն այդ դեպքում մարդիկ կդադարեն աղտոտել իրենց շրջապատը: