Newsweek հանդեսը բացառիկ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե որն է լավագույն երկիրը: Հետազոտության հեղինակների կարծիքով, լավագույն երկիրը Ֆինլանդիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրալիան եւ Լյուսքեմբուրգը: ԱՄՆ-ը ցանկում 11-րդն է, Ռուսաստանը 51-րդը: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից, համաձայն որի՝ Ֆինլանդիան ոչ միայն լավագույնն է, այլեւ առաջատարն է բնակչության եկամուտներով եւ կրթության որակով: Միջին եկամուտներով երկրների շարքում եւս առաջատար կա: Ալբանիան՝ շնորհիվ իր բնակչության գրագիտության եւ կյանքի տեւողության մակարդակի: Ադրբեջանը ցանկում զբաղեցրել է 69-րդ տեղը, Թուրքիան եւ Իրանը համապատասխանաբար 52-րդ եւ 79-րդ տեղերում են: Հայաստանը ցանկում ընդհանրապես չկա: