Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանի հիշատակը կհարգեն նաեւ Երեւանում

Օգոստոս 18,2010 00:00

Օգոստոսի 20-ին, ժամը 12-14-ը «Հելսինկյան  ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում (Երեւան, Բաղրամյան 1-ին փակուղի, շենք 14, բն. 127 հասցեում) կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի: Հելսինկյան ասոցիացիայի անդամ, 37-ամյա Արշալույս Հակոբյանը մահացել է մենինգիտից, Կանադայում: Հիշեցնենք, որ նա Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ հունիսի 5-ին ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում դաժան ծեծի էր ենթարկվել: Հակոբյանի դեմ քրգործ էր հարուցվել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, սակայն 2009թ. հոկտեմբերի 16-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվել եւ նա դատարանից  ազատ էր արձակվել, իսկ փետրվարին դատարանի վճռով իրեն առաջադրված մեղադրանքներում արդարացվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել