Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բախում չի եղել, եղել է ապատեղեկատվություն

Օգոստոս 18,2010 00:00

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե Չայլուի այն նույն դիրքում, որտեղ հունիսի 17-ին ադրբեջանական դիվերսիոն խումբ էր ներթափանցել, Պաշտպանության բանակի զինծառայողների միջեւ հերթական բախումն է եղել, որը կասեցվել է միայն սպաներից մեկի միջամտությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցը նաեւ նշել է, թե, իբր, հայ զինծառայողները փորձել են ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող գոտի: «Դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: ԼՂՀ պաշտպանության բանակում նման դեպքեր չեն արձանագրվել: Պարզապես ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է անընդհատ լարվածություն պահպանել»,- անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվությանը՝ panorama.am-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել