Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՍՆԵԼ ԲՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ

Օգոստոս 18,2010 00:00

«Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը վճռական փուլին հասցնելու համար բոլորը պետք է հասկանան՝ անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի բանակցությունների լիիրավ կողմ: Առանց ԼՂՀ ղեկավարության, ժողովրդի, որեւէ մեկը չի կարող որոշել այդ պետության կարգավիճակը: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Այսօր այն նորմալ զարգացող ժողովրդավարական երկիր է եւ ժողովրդավարության դասեր կարող է տալ Ադրբեջանին»,- երեկ «Հենարան» ակումբում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ դեպքում հայկական բանակը կարող է հասնել ընդհուպ մինչեւ Հայաստանի բնական սահմաններ՝ Քուռ եւ Արաքս: Էդուարդ Շարմազանովը երեկ հերթական խորհուրդը տվեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին. «Թող Գյուլը քիթը չխոթի ղարաբաղյան հիմնահարցի մեջ, դեղատոմսեր մշակելու ու առաջարկելու փոխարեն ավելի լավ կլինի զբաղվի իր խնդիրներով, վերացնի Կիպրոսի օկուպացիան, լուծի քրդական հարցը, Աղթամարում շոուներ չկազմակերպի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել