Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-Ը՝ ԶՍՊԻՉ ԳՈՐԾՈՆ Է

Օգոստոս 18,2010 00:00

ՀԱՊԿ-ն, պարտավորությունների կատարման ուղղությամբ իր բոլոր ակնհայտ խնդիրներով հանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի բավական կարեւոր ուղղություն է, քաղաքական երկխոսության որոշակի ուղի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ երրորդ երկրների հետ: News.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: «Հետեւաբար, ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանում հնչող կոչերը հարկ է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Որքանո՞վ է դուրս գալը բխում Հայաստանի շահերից, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական շրջապատում: Ինչպե՞ս այդ քայլը կազդի հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերով միջազգային միջնորդների հետ երկխոսության մեջ պաշտոնական Երեւանի դիրքորոշումների վրա: Եվ գլխավորը, ի՞նչ քաղաքական այլընտրանք են առաջարկում հայ հասարակությանը եւ պետությանը նրանք, ովքեր կոչ են անում խզել կապերն այդ կառույցի հետ: Կարծում եմ՝ համոզիչ պատասխաններ այդ հարցերին չկան»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, իհարկե, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության գործոնը այսօր գերազանցապես քաղաքական բնույթ ունի, սակայն պետք չէ մոռանալ ռազմական ոլորտում համագործակցության մասին: Ըստ Արեշեւի՝ ՀԱՊԿ-ին անդամությունը զսպիչ գործոն է ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել