Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐՏԵՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 18,2010 00:00

Ռումինիայի հատուկ ծառայության պաշտոնակից Գաբրիել Գրեկուն, որին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Ռումինիայի օգտին լրտեսության համար ձերբակալել էր օգոտոսի 16-ին Մոսկվայում, 2005-2008 թվականներին աշխատել է Հայաստանում Ռումինիայի դեսպանատանը: Lragir.am-ի տեղեկացմամբ, այդ մասին «Ռեգնումին» հայտնել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: «Ռեգնումը» հիշեցնում է, որ Գաբրիել Գրեկուի ակտիվ մասնակցությամբ 2007 թվականին Երեւանում բացվել է Հայրենական Մեծ պատերազմից հետո Հայաստանում զոհված ռումինացի ռազմագերիների հուշարձան, ոը կառուցվել է Հրազդան գետի ափին, Ռումինիայի կառավարության ֆինանսավորմամբ: Ձերբակալման պահին Գրեկուն եղել է Ռուսաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատակից: Նրան ձերբակալել են ՌԴ մի քաղաքացուց ռազմական բնույթի գաղտնի տեղեկատվություն ստանալու պահին: Այժմ Գրեկուն ազատ է արձակված եւ գտնվում է Մոսկվայում Ռումինիայի դեսպանության տարածքում: Նա Ռուսաստանում հայտարարվել է անցանկալի անձ եւ պետք է լքի այդ երկրի տարածքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել