«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա, գնդապետ Վարդան Ստեփանյանը՝ «Գռս» մականունով, այս օրերին ավարտին է հասցնում Տիգրան Մեծ փողոցի 71 շենքի բակի խաղահրապարակի հաշվին սեփական ավտոտնակի շինարարության աշխատանքները: Նա հասցրել է հրապարակում երեխաների համար տեղադրված ճոճանակներն ու արտաքին լուսավորության սյուները ապամոնտաժել, որպեսզի դրանք իր ավտոտնակին հանկարծ չխանգարեն: Վ. Ստեփանյանը, մեր տեղեկություններով, նախկինում Բալահովիտի զորամասի հրամանատարի պաշտոնից ազատվել է այն բանի համար, որ շինարարական աշխատանքների մեջ ներգրավել էր ժամկետային մի զինծառայողի, որը շինհրապարակում դժբախտ դեպքի զոհ էր դարձել: