Լրահոս
Օրվա լրահոսը

Դարչինյան, Ագբեկո, Պերես եւ Մարես

Օգոստոս 17,2010 00:00

AllBoxing.ru-ն, վկայակոչելով ESPN-ը, տեղեկացնում է, որ «Sowtime»-ն ավարտում է թեթեւագույն քաշային կարգում չորս բռնցքամարտիկների՝ Վախթանգ Դարչինյանի, Իոննի Պերեսի, Ջոզեֆ Ագբեկոյի եւ Աբներ Մարեսի մասնակցությամբ մրցաշարի նախապատրաստությունը, որը, ի տարբերություն գերմիջին քաշայինների միջեւ շարունակվող «Super Six»-ի, մեկնարկելու է կիսաեզրափակիչ փուլից եւ անցկացվելու է օլիմպիական մրցակարգով: Մեկնարկային մենամարտում հանդիպելու են Վիկ Դարչինյանն ու  Աբներ Մարեսը եւ Իոննի Պերեսն ու Ջոզեֆ Ագբեկոն: Ընդ որում, երկրորդը լինելու է նաեւ ռեւանշ մրցամարտ: Երկու զույգերն էլ ռինգ մտնելու են բռնցքամարտի միեւնույն շոուի շրջանակներում, որը ենթադրաբար կկայանա նոյեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 18-ին: Ասվածը հաստատել է նաեւ Դարչինյանի եւ Պերեսի պրոումոթեր Գերի Շոուն:
«Ես դեռ էլի պետք է հանդիպեմ «Showtime»-ի ներկայացուցիչ Քեն Հերշմանին, սակայն մենամարտերը, անկախ դրանից, կայանալու են: Կարծում եմ, ամեն ինչի մասին արդեն պայմանավորվել ենք, եւ ես ստորագրությունս կդնեմ Վախթանգի եւ Իոննիի պայմանագրերի տակ»,- ասել է Շոուն: Ագբեկոյի եւ Մարեսի ներկայացուցիչները նույնպես ESPN-ին տեղեկացրել են մրցաշարը կազմակերպելու հարցում իրենց շահագրգռվածության մասին:
Հիշեցնենք, որ նախապես ծրագրված էր մրցաշարը կազմակերպել վեց բռնցքամարտիկների մասնակցությամբ: Սակայն Ֆեռնանդո Մոնտիելի եւ Նոնիտո Դոների պրոումոթեր Բոբ Արումը մրցաշարի հանդեպ հետաքրքրություն չի դրսեւորել՝ խոստանալով նրանց ռինգում հանդիպեցնել տարեվերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել