Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարավը՝ ընդդեմ Հյուսիսի

Օգոստոս 17,2010 00:00

\"\"Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն երկուշաբթի օրը սկսել են Կորեական թերակղզու հարավում հերթական զորավարժություններ անցկացնել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, «Իլչի ֆրիդոմ գարդիան» ամենամյա զորավարժությունները նպատակ ունեն ամրապնդել Հարավային Կորեայի անվտանգությունն ու դաշնակիցների միավորված զինուժի պաշտպանունակությունը: Զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու օգոստոսի 16-26-ը, մասնակցելու է մոտ 30 հազար ամերիկացի եւ 56 հազար հարավկորեացի զինծառայող: Ամերիկյան զորքերի մի մասը զորավարժություններին մասնակցելու է ԱՄՆ-ի տարածքից՝ ռազմական համակարգչային ցանցի միջոցով:
Ներկայիս համատեղ զորավարժություններն անցնում են Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ առանց այն էլ լարված մթնոլորտի պայմաններում, որոնք ծայր են առել մարտի 26-ին հարավկորեական «Չխոնան» պարեկային նավի խորտակումից ի վեր:
Անդրադառնալով այդ զորավարժություններին, Հյուսիսային Կորեան սպառնացել է «ամենադաժան ռազմական վրեժով»: Սեուլի եւ ամերիկյան զորքերի համատեղ զորավարժությունները համարելով ռեալ ռազմական սպառնալիք, Փխենյանը դրանք գնահատել է որպես Հյուսիսային Կորեայի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախապատրաստության դրսեւորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել