«Թալիբան» շարժման ներկայացուցիչները Աֆղանստանում անվտանգությանը նպաստող միջազգային ուժերին առաջարկել են ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո, իրավապաշտպանների եւ ՄԱԿ-ի հետ համատեղ, հանձնաժողով ստեղծել՝ Աֆղանստանում խաղաղ քաղաքացիների սպանությունների հանգամանքները հետաքննելու համար: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի ուժերին ուղղված «Թալիբանի» ղեկավարության նամակում: Սակայն ՆԱՏՕ-ն կտրականապես մերժել է այդ հեռանկարը. «Մենք համատեղ հանձնաժողովի ձեւավորման կարիք չունենք»,- երկուշաբթի օրը հայտարարել է կոալիցիոն ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջոզեֆ Բլոցը:
Հիշեցնենք, որ, ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2010թ. վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում զոհվել է 31 տոկոսով ավելի շատ խաղաղ աֆղանցի, քան՝ 2009-ի նույն ժամանակահատվածում: Ընդսմին, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի շրջանում զոհված զինծառայողների թիվը գերազանցել է 2000-ը: Սրանք ոչ պաշտոնական տվյալներ են, որոնք ներկայացվել են կիրակի օրը, Աֆղանստանում: Reuters-ի մատուցմամբ, չնայած Աֆղանստանում օտարերկրյա զինուժի՝ 150 հազարանոց զինծառայողների ներկայությանը, Աֆղանստանում բռնությունների մակարդակն աճում է: Թալիբները շարունակում են ակտիվորեն գործել երկրի հարավում եւ իրենց ազդեցությունը տարածել նաեւ դեպի հյուսիս եւ արեւելք: