Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐՈՎԻ

Օգոստոս 17,2010 00:00

Հասունացել է այն պահը, երբ խիստ անհրաժեշտ է մեր ավագ դպրոցներում վերադարձնել կյանքի հմտություններ առարկան՝ նոր բովանդակությամբ: Ինչո՞ւ նոր, քանի որ այդ առարկան տարիներ առաջ մուտք գործեց դպրոց, բայց քանի որ վերջին տարիներին հասարակագիտություն առարկայի մուտքը դպրոց եկավ փոխարինելու կյանքի հմտություններին, այն դուրս մնաց ուսումնական առարկաների ցանկից: Այսօր ցանկալի կլիներ, դեռ դպրոցական տարիքից, աղջիկներին եւ տղաներին համահավասար ուսուցանել եւ նրանց մեջ զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ կլինեն կյանքում: Անհրաժեշտ է, որ երկսեռ դպրոցականները սովորեն կոճակ կարել (բնականաբար՝ տղաները), լամպ փոխել (աղջիկները), էլեկտրական սարքի վառված լարը նորոգել, ոչ բարդ բաղադրատոմսերով ճաշ պատրաստել եւ այլն: Այսօր շատ երիտասարդ աղջիկներ, կանայք սպասում են, որ եղբայրը, հայրը կամ ամուսինը փոխի ջահի լամպը, լավագույն դեպքում հարեւանին կամ ծանոթին են դիմում: Կամ տղամարդիկ քաղցած նստում են, որովհետեւ ինքնուրույն չեն կարողանում որեւէ ապուր պատրաստել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել