Երեւանից Միներալնիե վոդի թռչող կինը փորձել է Ռուսաստանի սահմանով «անցկացնել» չհայտարարագրված ոսկերչական իրեր: Ըստ «Ստավրոպոլսկայա պրավդա» թերթի, Մինվոդիի օդանավակայանի մաքսատան զննող սարքերը հայտնաբերել են կնոջ ուղեբեռում գտնվող մետաղը: Պարզվել է, որ Հայաստանից ժամանած կնոջ մոտ կա ավելի քան 20 իր, որոնք կարող են հետաքրքրել ոսկերչական արվեստի մասնագետներին եւ գնահատողներին: Նրա մոտ հայտնաբերվել են, փորձագետների գնահատմամբ, ավելի քան 250 հազար ռուբլու թանկարժեք իրեր: Ուղեւորի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման մասին գործ՝ ապրանքների չհայտարարագրման համար: