Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿԵ՞Լ ԵՆ

Օգոստոս 17,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, շաբաթ օրը ՀՀ ոստիկանության բաժին են տարվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որդիները: Նրանք Կենտրոնի դիսկո-ակումբներից մեկն են փորձել մտնել հարբած վիճակում: Ըստ շրջանառու լուրերի, դիսկո-ակումբի անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել: Հնչել են կրակոցներ:
Երեկ ՀՀ ոստիկանությունից չկարողացանք ճշտել բաժին տանելու եւ հնարավոր միջադեպի մասին լուրերը: Պատրաստ ենք հրապարակել ՀՀ ոստիկանության պարզաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել