ՀՀ արդարադատության նախարարության տեղեկացմամբ, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների թիվը հետեւյալն է.
«Նուբարաշեն» ՔԿՀ- 1239, որից 980-ը՝ կալանավոր,
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ- 49, որից 41-ը՝ կալանավոր,
«Արթիկ» ՔԿՀ- 348, որից 34-ը՝ կալանավոր,
«Վանաձոր» ՔԿՀ- 229, որից 104-ը՝ կալանավոր,
«Վարդաշեն» ՔԿՀ- 200, որից 60-ը՝ կալանավոր,
«Գորիս» ՔԿՀ- 110, որից 19-ը՝ կալանավոր,
«Աբովյան» ՔԿՀ- 231, որից 70-ը՝ կալանավոր,
«Էրեբունի» ՔԿՀ- 489,
«Սեւան» ՔԿՀ- 681,
«Կոշ» ՔԿՀ- 745,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- 280, որից 46-ը՝ կալանավոր,
«Հրազդան» ՔԿՀ- 185:
Ընդհանուր առմամբ, քրեակատարողական հիմնարկներում պահվում է 4786 մարդ, որից 1354-ը՝ կալանավոր:
Միայն կանանց եւ անչափահասների «Աբովյան» ՔԿՀ-ում կալանավորված անձանց պահելու վայրում պահվում են 47 կին կալանավորված անձ, 22 անչափահաս տղա կալանավորված անձ եւ 1 տղամարդ կալանավորված անձ:
«Աբովյան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկում պահվում են 134 կին դատապարտյալ, 24 անչափահաս դատապարտյալ եւ 3 տղամարդ դատապարտյալ: Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 67 օտարերկրյա եւ 71 ԱՊՀ քաղաքացի հանդիսացող անձ:
Ունենք 97 ցմահ ազատազրկման դատապարտված անձ, որից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 92 անձ, որից 8-ի դատավճիռը օրինական ուժ չի ստացել, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 3 անձ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ 2 անձ: