Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Օգոստոս 17,2010 00:00

Թուրքմենստանի ամենահայտնի հանգստյան գոտիներից մեկի՝ «Ավազայի» հանգստացողները վերջերս ստիպված են եղել իշխանության հրահանգով հեռանալ իրենց հյուրանոցներից:
Թուրքմենական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոսաշրջիկներին վտարել են Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի այցի առնչությամբ, որը մի քանի օրով ժամանել էր կուրորտային գոտի: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31–ին: Զբոսաշրջային գոտում տեղակայված հյուրանոցներից տարհանվել է մոտ 2000 մարդ, ընդ որում որեւէ փոխհատուցում նրանց չեն տրամադրել: Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել