Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՄԵԶ ՊԱՐՏՔ Է

Օգոստոս 17,2010 00:00

 News.am-ից տեղեկանում ենք, որ Վրաստանը 17 վարկատու-երկրներ ունի, որոնց ընդհանուր առմամբ, պարտք է  645 մլն 730 հազար դոլար, այդ թվում Հայաստանին մեր հարեւան երկիրը պարտք է 16 մլն 974 հազար դոլար:
Վրաստանի վարկատուների ցանկում են նաեւ Ադրբեջանը՝ 14 մլն 243 հազար, Թուրքիան՝ 32 մլն 936 հազար, Իրանը՝ 11 մլն 137 հազար, Ռուսաստանը՝ 117 մլն 438 հազար, ԱՄՆ-ը՝ 36 մլն 787 հազար, Ֆրանսիան՝ 6 մլն 94 հազար դոլար:
Վրաստանի համախառն պետական արտաքին պարտքի ծավալը կազմում է 3 միլիարդ 583 միլիոն 455 հազար:
Բացի պետություններից՝ Վրաստանը պարտքեր ունի միջազգային հաստատություններին՝ 2 մլրդ 532 մլն 214 հազար դոլարի չափով: Մասնավորապես, Համաշխարհային բանկին պարտք է 1,2 մլրդ, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 1 մլրդ, Եվրամիությանը՝ 17 մլն 542 հազար դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել