«Անհատական եւ գործնական օգտագործման համար նախատեսված BlackBerry սմարթֆոններ առաջարկելով՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձգտում է նրան, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նվաճումները: Ընկերության՝ տվյալների փոխանակման վրա հիմնված ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը հաշվի առնելով՝ մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առավելագույնը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ երկրում ամենամեծ ծածկույթով 3G ցանցից եւ «RIM» ընկերության սմարթֆոնների վերջին մոդելներից»,- նախօեին այդ առիթով կայացած միջոցառման ժամանակ նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
BlackBerry լուծումները սմարթֆոնի, ծրագրային ապահովման եւ ծառայությունների համադրություն է, ինչը թույլ է տալիս անլար մուտք գործել էլեկտրոնային փոստ, սոցիալական եւ այլ կայքէջեր, կատարել զանգեր, ուղարկել հաղորդագրություններ, սմարթֆոնն օգտագործել որպես օրագիր, օգտվել մուլտիմեդիա, ինչպես նաեւ բիզնեսի եւ անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրերից: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու BlackBerry սմարթֆոնների առավելությունները՝ արդյունավետ հաղորդակցվելու եւ անհրաժեշտ տեղեկություններ փոխանակելու նպատակով՝ անգամ փողոցում գտնվելիս:
«Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք Հայաստանում BlackBerry լուծման գործարկմանը»,- հավելել է «EMS» ընկերության գործադիր տնօրեն Բաբար Խանը: «Հայաստանում BlackBerry սմարթֆոնների առաջարկը «EMS»-ի համար կարեւոր քայլ է, քանի որ այն վկայում է BlackBerry-ի ներկայացվածության աշխարհագրությունն ընդլայնելու եւ նոր շուկաներում BlackBerry լուծումները ներդնելու մեր վճռականության մասին: BlackBerry լուծման ներդրման, գործարկման, ինչպես նաեւ իրականացման փուլում աջակցելու գործում «EMS»-ի փորձառությունը հնարավորություն է տալիս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին տրամադրելու առավել որակյալ ծառայություններ՝ ապահովելով բաժանորդների գոհունակությունը եւ իր առջեւ դրված բիզնես նպատակների իրականացումը»,- ավելացրել է Բաբար Խանը:
«BlackBerry Bold 9700 սմարթֆոնը բիզնես պրոֆեսիոնալների եւ ակտիվ օգտագործողների համար նախատեսված կատարյալ միջոց է: Աշխատանքում այն արդյունավետ է, ֆունկցիոնալ եւ օժտված է հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ ողջ աշխարհում, ունի նոր սերնդի՝ 624 ՄՀց պրոցեսոր, 256 ՄԲ ֆլեշ-հիշողություն, ներկառուցված GPSեւWi-Fi…, 3.2 ՄՊ լուսանկարչական եւ տեսախցիկ ու բարձր լուծաչափով անգերազանցելի էկրան: