Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Օգոստոս 17,2010 00:00

Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանն իրականացրել է 5340 թռիչք-վայրէջք: Ըստ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության, որը մեջբերում է panorama.am-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճել է: Անցած տարվա հունվար-հուլիսին արձանագրվել է 4624 թռիչք:
Յոթ ամիսների ընթացքում օդանավակայանով Հայաստան ժամանել է 403029, երկրից մեկնել՝ 443051 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնած ուղեւորների թիվը կազմել էր 390954, ժամանածներինը՝ 362489: Այս տարվա հունվար-հուլիսին «Զվարթնոց» օդանավակայանով առաքված բեռների ծավալը կազմել է 1914, ներմուծվածը՝ 2873 տոննա:
Այս նույն ընթացքում «Շիրակ» օդանավակայանն իրականացրել է 116 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա 100-ի փոխարեն: Օդանավակայանով Հայաստան ժամանել է 7334, մեկնել՝ 9776 մարդ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել