Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱՆ

Օգոստոս 17,2010 00:00

Օգոստոսի 11-ի դրությամբ «Արմավիա» ընկերությունը պետբյուջե վճարել է 1 միլիարդ դրամից ավելի գումար՝ չհաշված օդի հարկը եւ լիցենզիայի վճարները: Այս մասին մենք տեղեկացանք «Միկա լիմիթեդ» ընկերությունից: Նույն ժամանակահատվածում «Միկացեմենտ» ընկերության վճարած հարկը կազմել է 318 միլիոն 500 հազար դրամ: Ինչ վերաբերում է «Միկա կորպորեյշընին», ապա 2010-ի առաջին կիսամյակում վճարվել է 1մլրդ 797 մլն 29 հազար 500 դրամ, այն դեպքում, երբ 2009-ի տարվա կտրվածքով վճարվել է 2 մլրդ 299 միլիոն 147 հազար 700 դրամ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նշված ընկերությունները պարտքեր չունեն, ունեն ընթացիկ պարտավորություններ, որոնք վճարվում են ըստ ժամանակացույցի: Ի դեպ, «Միկա լիմիթեդ» ընկերությունից տեղեկացրին նաեւ, որ «Միկմետալ» ընկերությունը որեւ կապ չունի Միխայիլ Բաղդասարովի ընկերությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել