Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ՉԷ ՎԱՏ ԿԼԻՆԻ

Օգոստոս 17,2010 00:00

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Տորոնտոյում գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ասել է, որ Իրանին սատարելու Անկարայի դիրքորոշումը եւ Իսրայելի հետ լարված հարաբերությունները վնաս են հասցնում թուրք-ամերիկյան համագործակցությանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, թեեւ այս զրույցը փաստորեն տեղի է ունեցել այս տարվա հունիսի վերջին, ամերիկյան Financial Times թերթը այդ մասին հաղորդել է երեկվա համարում՝ վկայակոչելով «ամերիկյան վարչակազմի մի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի»: «Նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հայտնել է, որ Անկարայի պահվածքը կոնգրեսականներին կստիպի հարց տալ, թե արդյո՞ք Թուրքիան վստահելի դաշնակից է,- ասել է պաշտոնյան եւ պարզաբանել.- դա նշանակում է, որ վարչակազմի համար դժվար կլինի բավարարել Թուրքիայի ներկայացրած որոշ հայտեր, մասնավորապես, Կոնգրեսում հաստատել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում կիրառվելիք ամերիկյան արտադրության զինատեսակների վաճառքը թուրքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել