Վրաստանի մայրաքաղաքում առաջին անգամ սեքսուալ փոքրամասնությունների շքերթ կանցկացվի: Ակցիան նախատեսված է օգոստոսի 26-ին: Շքերթն անցկացնելու ամսաթիվն ընտրելիս կազմակերպիչներն առաջնորդվել են այն հանգամանքով, որ օգոստոսը արձակուրդային ամենաթեժ սեզոնն է, եւ հանրության դիմադրությունը փոքր կլինի: News.am-ի հաղորդմամբ, Թբիլիսիի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանել այս տեղեկությունը: