Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից մեկնարկել է «Կովկասյան մարտահրավեր» խորագրով Երեւան-Բուդապեշտ ավտոռալլին, հաղորդում է news.am-ը: Ռալլիի մասնակիցներն առաջինը կհատեն Սերբիայի սահմանը, այնուհետեւ կանցեն Կոսովոյով, Ալբանիայով ու Հունաստանով: Դրանից հետո կհատեն Բոսֆորի նեղուցը եւ կճանապարհորդեն ամբողջ Թուրքիայով: Երթուղին կշարունակվի Վրաստանով, ներառյալ նաեւ Աջարիան, այնուհետեւ կանցի Մեծ Կովկասյան լեռնաշղթայով:
Ռալլիի վերջնակետը Հայաստանն է, սակայն, մինչ մայրաքաղաք Երեւան հասնելը, մասնակիցները կլինեն նաեւ Ղարաբաղում: