Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

Օգոստոս 17,2010 00:00

Ներկայումս Թուրքիայի արեւելքում գտնվող՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկի՝ Կարսի հայկական թաղամասում գտնվող տները քաղաքապետարանի անուշադրության հետեւանքով քանդվում են: News.am-ի տեղեկացմամբ, Կարսի նախկին քաղաքապետի՝ Նաիֆ Ալիբեյօղլուի օրոք սկսված Կարսի պատմական շինությունների պահպանմանն ուղղված ծրագիրը սառեցվել է նախորդ տարի ընտրված նոր քաղաքապետի կողմից: Կարսի բերդի տակ գտնվող հին հայկական տներում սկսել են անհայտ անձիք հավաքվել: Դռներն ու պատուհանները կոտրված տները հազարավոր կարսեցիների աչքի առաջ քանդվում են: Կարսեցիները պատմական թաղամասի ավերման կապակցությամբ մտահոգություն են հայտնել եւ պահանջել Կարսի իշխանություններից ժամ առաջ կանխել թաղամասի ավերումը: Բնակչության բողոքին ի պատասխան, Կարսի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Հաքան Դողանայը նշել է, թե հիշյալ պատմական տների պահպանությունն իրենց վարչության իրավասության տակ չէ, քանի որ դրանց պահպանությունը հանձնված է Կարսի քաղաքապետարանին: Միեւնույն ժամանակ, Կարսի իշխանությունների մեղքով, կուտակված աղբի պատճառով համարյա կանգ է առել հայազգի բանաստեղծ Եղիշե  Չարենցի ստեղծագործություններում հիշատակված «Չուգունի»  եւ «Վարդանի» կամուրջների տակով հոսող Կարս կամ Կարսաչայ գետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել