Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամն սկսել է նախապատրաստվել

Օգոստոս 14,2010 00:00

\"\"Աշխարհի նախկին չեմպիոն, գերմիջին քաշային վեց լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միջեւ «Super Six World Classic» մրցաշարի մասնակից Արթուր Աբրահամը championat.ru-ին պատմել է հոկտեմբերի 2-ին Մոնակոյում Կարլ Ֆրոչի հետ կայանալիք մենամարտին նախապատրաստվելու մասին, որում որոշվելու է մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգրի հարցը: Ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված:
– Ինչպե՞ս են ընթանում գործերը, եւ հիմա ինչո՞վ եք զբաղված:
– Ամեն բան կարգին է: Հաջորդ մենամարտիս արդեն սկսել եմ նախապատրաստվել: Մարզվում եմ Բեռլինում:
– Ձեր հաջորդ մրցակիցը Կարլ Ֆրոչն է: Գնահատեք նրան:
– Նրա հետ մարտն ինձ համար շատ հարցերում որոշիչ կլինի: Ֆրոչը լուրջ բռնցքամարտիկ է: Նա ինձ նման աշխարհի նախկին չեմպիոն է եւ նույնպես պարտվել է վերջին մարտում: Եվ, վերջապես, մեր հանդիպումը երկուսիս համար էլ վճռորոշ է լինելու, թե մեզանից ո՞ւմ կհասնի կիսաեզրափակչի տոմսը: Կարլն ուժեղ շատ կողմեր ունի՝ դիպուկ հարվածում է երկու ձեռքերով էլ, դիմացկուն է եւ միշտ տրամադրված գրոհելու:
– Հավանաբար հասցրել եք դիտել Ֆրոչ-Կեսլեր մենամարտը եւ ուսումնասիրել այն:
– Այո: Կարլը լավ էր նայվում, բայց Կեսլերը մի փոքր ավելի լավն էր, արագ ու խորամանկ, ինչի շնորհիվ էլ հաղթեց: Նրանք երկուսն էլ լավ մարզված են եւ յուրովի ուժեղ: Դրա համար էլ նրանցից ոչ մեկի հետ էլ հեշտ չի լինի:
– Թվարկեք Ֆրոչի թույլ կողմերը:
– Ես դրանք գիտեմ, բայց ասել չեմ կարող: Գաղտնիք է: Եթե բացեմ, ողջ նախապատրաստությունս ի չիք կդառնա:
– Այդ դեպքում ասեք ձեր առավելությունները՝ համեմատած Ֆրոչի հետ:
– Իմ ուժը հաղթել ցանկանալու մեջ է: Եվ հենց ցանկությունը եւ պատասխանատվության զգացումը կլինեն կայանալիք մարտում իմ գլխավոր զենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել