Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ ուսանողներն ու օպերատորը

Օգոստոս 14,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ կազմակերպության գլխամասային մասնաշենքում օրերս կայացել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ Արգենտինայից ժամանած սփյուռքահայ երիտասարդ կամավորականների հանդիպումը: «Ուրախալի է եւ խոստումնալից ձեր որոշումը՝ կատարել այս քայլը եւ այցելել ձեր հայրենիքը: Այսուհետեւ դուք ինքներդ կարող եք մեր գեղեցիկ Հայաստանի մասին պատմել ուրիշներին»,- դիմելով կամավորականներին՝ նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարեւորում է հայրենիքը բացահայտելու այն ճանապարհը, որը երաշխավորում է սեփական ընկալմամբ իրականությունը գնահատելն ու լուծումներ առաջարկելը: Կազմակերպությունն իր հարկի տակ այս անգամ ընդունել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած 20-32 տարեկան 12 երիտասարդ հայ կամավորականների, ովքեր պատրաստակամ են մասնագիտական իրենց հմտությունները կիրառել մարզերում: 2004 թվականից, իսկ մի քանի տարի նաեւ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ եւ քաջալերմամբ, «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 26 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը հայրենի երկրի տարբեր մարզերում: Հայ երիտասարդների 40 տոկոսի համար առաջին այցը հայրենիք՝ չի սահմանափակվել վերջինը լինելու հավանականությամբ: Նրանց համար կարեւոր է դարձել Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն ու նրա կիրառած կառավարման մոդելի արդյունավետությունը: «Ո՞վ, եթե ոչ՝ մենք, պետք է մտածենք մեր երկրի տնտեսության զարգացման եւ ժողովրդի  բարեկեցության մասին: Անշուշտ, այդ ճանապարհը պահանջում է հետեւողականություն, հավատ եւ քրտնաջան աշխատանք: Պետք է հիշել միայն, որ աշխարհի որեւէ երկիր զերծ չէ խնդիրներից, եւ հաջողում են միայն նրանք, որոնք ձգտում են արդյունքի: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք այդ լավատեսությամբ եւ կիրառենք կորպորատիվ պատասխանատվության գաղափարախոսությունից բխող կառավարման մոդել»,- ավելացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը: Կամավորականներն իրենց գոհունակությունը հայտնեցին տարբեր մարզեր կատարած այցերի ժամանակ բջջային կապից օգտվելիս՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցի աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել