ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում՝ Արտաշավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ՏՕ 602 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է բարձր լարման էլեկտրասյանը եւ շրջվել:
Մեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Աշտարակի բնակիչներ, 33-ամյա Սամվել Սարգսյանն ու 34-ամյա Անժելա Խաչատրյանը տեղում մահացել են: