ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2009 թ. հունիսին Երեւանի բնակիչ, 1962 թ. ծնված Էդուարդ Գամազյանը, չարաշահելով Գեորգի Բ.-ի վստահությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում գործող «Նորարարական տեխնոլոգիաներ» ինստիտուտի գործունեության լիցենզիա ստանալու պատրվակով նշված նախարարության շենքի մոտ վերցրել է 3000 ԱՄՆ դոլար եւ տիրացել դրան: Է. Գամազյանը 2010թ. հունիսի 7-ին, կրկին չարաշահելով մեկ այլ քաղաքացու վստահությունը, Երեւանի Չարենցի 67 հասցեում գտնվող կաթսայատունը նրան վաճառելու պատրվակով վերցրել է 7500 ԱՄՆ դոլար եւ կրկին տիրացել գումարին: Խարդախությունների փաստով ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որով որոշում է կայացվել Գամազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հնարավոր տուժածները կարող են դիմել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին կամ զանգել 55-26-80, 57-02-02, 56-02-02, 52-02-02, 1-02 հեռախոսահամարներով եւ դիմել ոստիկանության մոտակա բաժին: