Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են նոր նախարարություն ստեղծել

Օգոստոս 14,2010 00:00

Ռուսաստանի ջավախահայությունը պահանջում է Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն: Այդ մասին, panarmenian.net-ի փոխանցմամբ, ասվում է կազմակերպության հայտարարությունում:
Ըստ այդ փաստաթղթի, Վրաստանում հայկական համայնքի կողմից բարձրացվել են բազմաթիվ խնդիրներ ու պահանջներ, եղել են դիմումներ, բայց դրանցից ոչ մեկը մինչ օրս լուծում չի ստացել:
Արձանագրելով, որ Վրաստանը ազգային փոքրամասնությունների հանդեպ ասիմիլիացյայի քաղաքականություն է վարում, Ռուսաստանի ջավախահայերը՝ «ելնելով գոյություն ունեցող իրողություններից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ ազգային փոքրամասնությունների հարցերով Վրատանի նախագահի խորհրդականն ընդունակ չէ լուծել կուտակված խնդիրները», պահանջում են  Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել