Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏ ՎԵՐՑՆԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 14,2010 00:00

«Իսկապես, այսօրվա վիճակով մենք Թուրքիային ոչ մի շահագրգռվածության տեղ չենք թողել, որ նա վավերացնի այդ անիծյալ Արձանագրությունները, որովհետեւ ինքն արդեն այս Արձանագրություններով ստացել է համարյա  80 տոկոսն այն ամենի, ինչ որ պետք է ստանար Արձանագրությունների վավերացման դեպքում։ Եվ 80 տոկոսը ստացել է՝ ոչինչ չտալով, քանի որ վավերացման դեպքում պետք է սահմանը բացի, շրջափակումը վերացնի»,- ըստ tert.am-ի, երեկ ասուլիսում հայտարարեց  ՀՅԴ Հայ  դատի  եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Վերջինս  վստահ է, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն գործընթացը սառեցնելու կեցվածքը, քանի որ չի կարող անսահման լինել մեր սպասումը։ Պարզաբանելով, թե ինչ 80 տոկոսի մասին է խոսքը, որ ստացել է Թուրքիան, Կիրո Մանոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ ընդունելուց հրաժարվեցին Միացյալ Նահանգները, Անգլիան, Շվեդիան՝ ասելով, թե կողմերը որոշել են խնդիրը քննարկել Արձանագրություններով նախատեսվող ենթահանձնաժողովում։ Բացի այդ, միջազգային հանրությունը սահմանների ճանաչման հարցը սկսեց մեկնաբանել այնպես, թե Հայաստանը Թուրքիայից չունի պահանջներ։ Եվ երրորդ, ըստ Մանոյանի, Թուրքիան հնարավորություն ստացավ ԼՂ խնդրում իր կարծիքը հայտնելու միջազգային հանրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել