Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը, որում Հայաստանի ընտրանին պահպանել է հուլիս ամսվա դիրքերը՝ 318 միավորով մնալով 96-րդ հորիզոնականում: Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված մեր մրցակիցները հանգրվանել են հետեւյալ հորիզոնականներում: 16. Ռուսաստան, 27. Սլովակիա, 36. Իռլանդիա, 66. Մակեդոնիա, 201. Անդորրա:
Տեղաշարժ չի գրանցվել նաեւ աղյուսակի առաջին տասնյակը կազմող ազգային հավաքականների դասավորությունում՝ 1. Իսպանիա, 2. Նիդեռլանդներ, 3. Բրազիլիա, 4. Գերմանիա, 5. Արգենտինա, 6. Ուրուգվայ, 7. Անգլիա, 8. Պորտուգալիա, 9. Եգիպտոս, 10. Չիլի: ՖԻՖԱ-ի հաջորդ ցուցակը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին: