Հունաստանում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում է 204 շախմատիստ, երեք տուրից հետո Զավեն Անդրիասյանը հարյուր տոկոսանոց արդյունքով ընթանում է 5-րդ տեղում: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Վահե Բաղդասարյանը 2,0-ական միավորով հանգրվանել են, համապատասխանաբար, 43-րդ, 60-րդ եւ 71-րդ հորիզոնականներում: