Իրաքի բանակի ամենաբարձրաստիճան սպան կասկածի տակ է առել ամերիկյան զորքերն Իրաքից արագորեն դուրս բերելու նպատակահարմարությունը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Գեներալ-լեյտենանտ Բաբաքեր Զեբարիի (նկարում) կարծիքով, Իրաքի զինվորականները դեռ նվազագույնը 10 տարի չեն կարողանա վերահսկել իրավիճակը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն վերստին հայտարարել է, թե ամերիկյան զորքերի բոլոր ռազմական զորամիավորումներն Իրաքը լքելու են մինչեւ 2011թ.-ն, իսկ ամբողջովին զորքերի դուրսբերումն այդ երկրից կավարտվի մինչեւ 2011թ. վերջը: Գեներալ Զեբարին, սակայն, ամերիկյան զորքերի դուրսբերումը «վաղաժամ» է համարել: