Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԳԱՂՈՒԹՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՎԵԼ Է

Օգոստոս 13,2010 00:00

Ղազախստանի մարզերից մեկում երկու մարդ է զոհվել, եւ մոտ 80-ը վիրավորվել է երկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում ծագած խռովությունը ճնշելու ընթացքում: Խռովարար կալանավորների դեմ դուրս է բերվել ներքին զորքերի 200 զինծառայող, զրահամեքենա եւ քրեակատարողական համակարգի մարզային գերատեսչության շուրջ 60 աշխատակից:
Դեռ երկուշաբթի գաղութի մի քանի կալանավորներ ծեծկռտուք էին սարքել եւ ինքնավնասման ակտ էին իրականացրել՝ ածելիով կտրելով իրենց փորը: Հաջորդ օրն իրեն կտրվածքներ էր կատարել եւս հինգ մարդ: Չորեքշաբթի օրը ինքնավնասման ակցիա իրականացնողների թիվը հասել էր 16-ի: Մարզային դատախազության տեղեկություններով, զանգվածային ինքնավնասումը վերաճել էր խռովության: Կալանավորները պահանջել էին մեղմացնել գաղութում պահման ռեժիմը: Այդ մասին փոխանցում է «Ինտերֆաքսը»: Մարզի դատախազությունից փոխանցել են, թե երկու կալանավոր մահացել է, 81 զինվոր տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել, 60 ինքնավնասված կալանավոր հոսպիտալացվել է: Նրանցից մեկը, որը փորձել էր ինքնահրկիզվել, ըստ դատախազության, գտնվում է ծայրագույն վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել