Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրազիլացի օդաչուներին հրահանգված է ՉԹՕ-ներ ֆիքսել

Օգոստոս 13,2010 00:00

Բրազիլիայի կառավարությունը երկրի ռազմաօդային ուժերին հրամայել է գրանցել չճանաչված թռչող օբյեկտ նկատելու բոլոր դեպքերը: Հրամանագրում ասվում է, որ բոլոր օդաչուները՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական, նաեւ ավիադիսպետչերները պարտավոր են այդ դեպքերի մասին զեկուցել աերոտիեզերական պաշտպանության ազգային շտաբին:
Հավաքված բոլոր տեղեկությունները պահվելու են Ռիո-դե-Ժանեյրոյի ազգային արխիվում, եւ հասանելի են լինելու այլմոլորակային քաղաքակրթության հարցերով հետաքրքրվող գիտնական-հետազոտողներին:
Այդուհանդերձ, ինչպես պնդում են զինվորականները, բանը տեղեկություն հավաքելուց այն կողմ չի անցնի, ուստիեւ օդաչուները հաստատ չեն «հետապնդի» ՉԹՕ-ներին: «Ռազմաօդային ուժերը չունեն գիտական փորձեր անցկացնելու հատուկ կառուցվածք, եւ մենք սահմանափակվելու ենք միայն այդօրինակ ֆենոմենների գրանցմամբ»,- BBC-ի մատուցմամբ, ասված է ռազմաօդային ուժերի հրամանատարության հայտարարության մեջ: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին տասնամյակում Բրազիլիայում մեկ անգամ չէ, որ ՉԹՕ-ներ են նկատվել: ՉԹՕ-ի «որսով» զբաղվող բրազիլացիներին կառավարության որոշումը ոգեւորել է. հիմա նրանք հույս ունեն ստանալ իրենց տանջող բոլոր հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել