Լրահոս
Օրվա լրահոսը

Օմաբան կարող է հանդիպել Ահմադինեջադին, եթե…

Օգոստոս 13,2010 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է համաձայնել հանդիպել իրանցի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեջադի հետ, եթե միայն իրանցիները վերականգնեն ՄԱԿ-ի Էներգետիկ անվտանգության միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսին (ձախից առաջինը): «Ի վերջո, եթե մեր ճանապարհները հատվեն, ապա ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նախագահի խորհրդականը՝ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման առնչությամբ ու հավելել, թե իմաստ չկա ցուցադրական հանդիպում անցկացնել, որը լուրջ արդյունքներ չի ունենալու: Նրա ասելով, բացի այդ, քիչ հավանական է, որ իրանցիները կատարեն ԱՄՆ-ի պահանջներն ու դադարեցնեն միջուկային ծրագրի մշակման աշխատանքները: Խորհրդականը շեշտել է, թե 2009թ. հուլիսից Իրանում պահվող ամերիկացի երեք ճանապարհորդների վերադարձը Միացյալ Նահանգներին կնպաստեր երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը: «Նրանք կարող են վերադարձնել մեր ճանապարհորդներին, եւ դա կարող է կարեւոր ժեստ լինել, որը կբերեր հարաբերությունների բարելավմանը»,- հայտարարել է Ջոնսը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստակամություն էր հայտնել սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար Նյու Յորք այցելության շրջանակներում դեմ առ դեմ բանակցել Օբամայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել