Գիտության ոլորտի խնդիրներին «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է: Գիտնականներն ու քաղաքացիներն էլ իրենց հերթին տարբեր տրամաչափի բողոքներով դիմում են ամենավերին ատյաններ: Հերթական խնդրին ծանոթանալուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմում վերցրել ու «թեստավորել» են գիտությունը: Իսկ իրականում չեն իմացել Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ճիշտ անունը՝ այն դարձնելով գիտության թեստավորման կենտրոն: Չնայած իսկական գիտնականները հաստատ դեմ չէին լինի ոլորտը անվանարկող իրենց գործընկերների գիտելիքների թեստավորմանը: