Պաշտոնական ցանկացած գրություն չպետք է վիճարկվի որեւէ դատական ատյանում, եթե այն հստակ է շարադրված, ճշգրիտ է: Սակայն մեր դատարաններում ծիծաղելի վիճակում են հայտնվում պաշտոնական կոչվող այն փաստաթղթերը, որոնք վավերացնող աջ ձեռքը չի իմանում, որ ձախ ձեռքն էլ իրենն է եւ ձախով ստորագրելու-վավերացնելու դեպքում բովանդակությունը կլիներ նույնը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժ/պաշտոնակատար Ա. Լալայանցը Բուզանդի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման թույլտվությունը տրամադրելիս գրել էր. «Հողօգտագործման իրավունքի ձեւակերպման վերաբերյալ քաղաքաշինական տեսակետից առարկություն չունի»: Նույն Ա. Լալայանցը 8 ամիս հետո այս նույն տարածքի հետ կապված գրում է. «Հաշվի առնելով, որ կառույցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, առաջարկվում է ճանաչել շինության նկատմամբ սեփականության իրավունքը՝ միայն ապամոնտաժելու պայմանով»:
Իսկ թե ինչո՞ւ են սկսում «չհամապատասխանել» նորմերին, կարդացեք վաղվա «Առավոտում»: