Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻ ՏԱՆԻՔԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Օգոստոս 13,2010 00:00

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեկ որոշել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9 միլիոն 630 հազար դրամ։ Գործադիրը որոշել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջին ամրացված Վարդանանց 96 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի համապատասխան տարածքներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտին՝ այն Վանաձորի մասնաճյուղի օգտագործմանը տրամադրելու համար։
Կառավարության նիստում որոշվել է նաեւ Երեւանում հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ տեղադրել։ Ծրագրի իրականացման համար ՀՀ Սփյուռքի նախարարության 2010թ. բյուջեով նախատեսված է 21 միլիոն դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել