Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ՌՈՔ ԵՎ ՌԵՓ

Օգոստոս 13,2010 00:00

Երեկ, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կազմակերպվել էր «Մեկ օր ընկերներիս հետ» լուսանկարների ցուցահանդես:
«Առաջին անգամ եմ մասնակցում ֆոտոցուցահանդեսի, խորհուրդ է տվել դասախոսս, եւ շատ ուրախ եմ, որ հնարավորություն տրվեց իմ լուսանկարները ցուցադրելու»,- ասաց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի եւ գծագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Շոլինյանը: Նույն կուրսի ուսանողուհի Աշխեն Հովսեփյանն էլ հավելեց. «Մոտ 100 լուսանկար էի արել, որից միայն 4-ն է այստեղ ներկայացված: Իմ լուսանկարներում ընկերներս են, պահի ուրախ տրամադրությունը»:
«Առաջին անգամն ենք Վանաձորում նման ցուցահանդես բացում: Նպատակն է՝ քաղաքի ոչ պրոֆեսիոնալ երիտասարդ ֆոտոսիրողներին հնարավորություն տալ լուսանկարների միջոցով արտահայտել իրենց հույզերն ու հետաքրքրությունները, նաեւ փորձել հասնել հուզող խնդիրների լուծմանը»,- ասաց ցուցահանդեսը կազմակերպած «Խաղաղության երկխոսություն» հ/կ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը: Ներկայացված էր 53 լուսանկար: «Ինձ, օրինակ, մի քանիսը դուր եկավ, գնահատելի է, որ պատկեր լինի, սիրողականն էլ պիտի մակարդակ ունենա»,- կարծում է թատրոնի դերասանուհի Ռեբեկա Խուդինյանը: Օրն ավարտվեց թատրոնի դահլիճում Վանաձորի ռոք եւ ռեփ խմբերի համերգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել