Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԻՆԻՆՔՆԱԹԻՌՆ ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ

Օգոստոս 13,2010 00:00

 ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ դասական աճուրդով կօտարվի նախագահի աշխատակազմի հաշվեկշռում  գտնվող  ՏՈՒ- 134 ԵԿ 65075 մակնիշի օդանավը: 1977 թվականին արտադրված ինքնաթիռի  մեկնարկային գինը $1,6 միլիոն է: Գույքն ունի 70% մաշվածություն եւ աճուրդի է հանվում առաջին անգամ: Ընդհանրապես Հայաստանում օդանավի գնահատում կատարվում է  առաջին անգամ եւ, հաշվի առնելով գնահատման օբյեկտի առանձնահատկությունները՝ գնահատման աշխատանքներում ընդգրկվել են ոլորտի լավագույն փորձագետները:                          
Երեկ կառավարությունը հաստատեց նաեւ Երեւանում հայ բարերարների ճեմուղի ստեղծելու ծրագիրը: Նիստի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ճեմուղում նախատեսել են հայ բարերարներին նվիրված հուշակոթող: Չեն անտեսել նաեւ վաստակաշատ բարերարներին՝ 6 հուշակոթող էլ նվիրելու են նրանց, ովքեր մեծ  ավանդ ու ներդրում են ունեցել հայոց պատմության եւ Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցում:                            
  Առաջիկայում Հայաստանը Իսպանիայում էլ դեսպանություն կունենա: Կառավարությունը հաստատել է «Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» նախագիծը: Նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանն ասաց, որ դեսպանության հիմնումը կնպաստի հայ-իսպանական քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների զարգացմանը: Նրա տեղեկացմամբ, գործընթացը կսկսվի հոկտեմբերից:
Երեկ պետք է քննարկվեր, սակայն անհայտ պատճառներով օրակարգից հանվել էր Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներմուծման մասին նախագիծը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ, օգոստոսի 16-ը ոչ աշխատանքային օր է, այդ օրը մեռելոց է, փոխարենը աշխատանքային օր է հայտարարվել շաբաթ օրը՝ օգոստոսի 21-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել