Օգոստոսի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հեռախոսազրույց են ունեցել: Panarmenian.net-ի մատուցմամբ, զրույցը տեղի է ունեցել տիկին Էշտոնի նախաձեռնությամբ: Ի շարս այլ հարցերի, կողմերը քննարկել են Ռուսաստանի ու ԵՄ փոխգործակցության՝ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Անդրկովկասի եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման շուրջ համագործակցության ոլորտներում՝ ներառյալ արտաքին քաղաքականության եւ անվտանգության, ՌԴ-ԵՄ Կոմիտեի ստեղծման հարցը: Այդպիսի հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Սպասվում է, որ այս տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում, «1+27» ձեւաչափով Ռուսաստանի ու Եվրամիության արտաքին գերատեսչությունների հանդիպում կանցկացվի: