Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ

Օգոստոս 13,2010 00:00

\"\"Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 9-13-ը գտնվելու է կարճատեւ արձակուրդում: «Առավոտի» տեղեկություններով, նա մեկնել է Եվրոպա, թե կոնկրետ ո՞ր երկիր՝ հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ այդ կարճ ժամանակահատվածում կառավարության աշխատակազմը պետք է ավարտին հասցնի վարչապետի աշխատասենյակի վերանորոգման՝ արդեն մի քանի օր շարունակվող աշխատանքները: Թե որքա՞ն կարժենա հարկատուների հաշվին արվող այդ վերանորոգումը՝ հայտնի չէ: «Առավոտի» ֆոտոխցիկն արդեն որսացել էր Տիգրան Սարգսյանի աշխատասենյակում սկսված վերանորոգման ատրիբուտները, երբ երկու աշխատակիցներ, տեսնելով ֆոտոխցիկը, արագորեն փակեցին վարչապետի սենյակի պատուհանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել