Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Սուրենյանց բանավեճը շարունակվում է

Օգոստոս 13,2010 00:00

\"\"Կոնգրեսի ներկայացուցիչը արձագանքում է մեր հրապարակմանը

Երեկ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է նախորդ օրն «Առավոտում» հրապարակված «Ընդդիմության նոմենկլատուրան իշխանությունից չի տարբերվում» հրապարակմանը, որի առանցքը, հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումն էր:
«Հանդիպելուց հետո մեկի հետ, ով ղեկավարում եւ հովանավորում է տասնյակ հաստափոր բիզնեսմեն-գեներալների խումբը, դրանով նպաստելով բանակում հոռի բարքերի, կոռուպցիայի եւ հովանավորչության խորացմանը, մեկի հետ, ով իր աշխատասենյակում ազատամարտիկ է ծեծում, մեկի հետ, ով մարտի մեկի սպանդից հետո Հայաստանի քաղաքացիներին սպառնում էր՝ երկուսից ավելի մարդ տեսնելու դեպքում «օրենքի ողջ խստությամբ պատժել», Սուրենն այսօր անցավ իր ծրագրի երկրորդ մասին՝ մեղադրանքներ տեղալով Կորյունի փողոցի վրա գտնվող Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում աշխատող անձանց նկատմամբ:
Սա հստակ մտածված մարտավարություն է, որը թերեւս մշակվել էր բանակի ծառայությունից խուսափած իր հանրապետական ընկերների կողմից: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի եւ ոչ մի անդամ որեւէ մեկնաբանություն չէր արել Սուրենի ակնհայտ դավաճանական քայլին, սակայն այդ հանգամանքը չկանգնեցրեց Ս. Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության ուրացման միջոցով հայ-թուրքական դավադիր խաղերը բազմիցս հրապարակավ ողջունած Ս. Սուրենյանցին՝ մեղադրել իր գործընկերներին, նրանց, որ պայքարել են նախկին քաղբանտարկյալի ազատ արձակման համար:
Ափսոսում եմ, որ հարցազրույց վերցրած լրագրողն էլ չհարցրեց Սուրենին, թե ինչու՞ է նա մեղադրում մարդկանց, որոնք, տեսնելով Սուրենի մշակած սադրանքը՝ զսպվածություն են ցուցաբերում տեղի ունեցածի կապակցությամբ: Հազարապատիկ դատապարտելի եմ համարում թե լրագրողի եւ թե Սուրենի շինծու մեղադրանքները՝ ուղղված Սուրենի հերթական իշխանահաճո նախաձեռնությունները բացահայտած անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալի նկատմամբ»,- հայտարարեց Վլ. Կարապետյանն ու մեր թերթի միջոցով նաեւ հարց ուղղեց Ս. Սուրենյանցին. «Արդյոք Ս. Սուրենյանցը բողոքարկե՞լ է 2008թ.-ին իր նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունները, որոնց արդյունքում նա մի քանի ամիս անց է կացրել անազատության մեջ: Եւ եթե չի բողաքարկել՝ ինչու՞»:

Ժամանակն է, որ Կոնգրեսը հատուկ կառույց ստեղծի՝ իր շարքերում դավաճաններին, ինչպես նաեւ իր դեմ հյուսվող բոլոր դավադրությունները ժամանակին բացահայտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել