Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ՝ տիար Մանոյանին

Օգոստոս 12,2010 00:00

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տարածել է հաղորդագրություն, որում արձագանքում է սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք սուրբ Պատարագի արարողությանը մասնակցության վերաբերյալ օգստոսի 10-ին «Ազատություն» ռադիոկայանին Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի տված հարցազրույցին։
Ըստ tert.am-ի, անդրադառնալով արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցության վերաբերյալ կայացրած որոշմանը, Մանոյանը նշել էր, թե վստահ չէ, որ այդ միտքը ծնվել է Սուրբ Էջմիածնում։
«Տիար Մանոյանի ասածի առնչությամբ հարկադրված ենք արձանագրել, որ դա անպատասխանատու հայտարարություն է եւ զուտ երեւակայության արգասիք։ Խորհուրդ պիտի տայինք, որ յուրաքանչյուր անձ խորհրդածեր իր եւ կամ իր կազմակերպության մտքերի ծննդավայրի շուրջ եւ չզբաղվեր անհարկի գուշակություններով»,- ասվում է հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել