Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Օգոստոս 12,2010 00:00

Ղրղըզստանում կալանավորվել է երկրի նախկին վարչապետ Իգոր Չուդնիկովը: Newsru Israel-ի տեղեկություններով, Չուդնիկովը, որի նկատմամբ նոր իշխանությունները հետախուզում էին հայտարարել, քննչական մարմիններին կամովին է ներկայացել: Մեկ այլ վարկածով, նախկին վարչապետին կալանավորել է Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը: Հիշեցնենք, որ Չուդնիկովը երկրի վարչապետ էր նշանակվել 2007-ին, նախկին նախագահ Բակիեւի ներկայացմամբ, իսկ 2009-ին նա ազատվել էր այդ պաշտոնից եւ գլխավորել էր Ղրղըզստանի զարգացման հիմնադրամը: Նոր իշխանությունները նրան մեղադրում են 2010թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ մարդկանց սպանությունների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել