«Թալիբան» շարժման Պակիստանի գրոհայինները չորեքշաբթի օրը կոչ են արել Իսլամաբադին՝ հրաժարվել արեւմտյան երկրների կողմից 1600 մարդու կյանք խլած ուժեղ ջրհեղեղից տուժածներին հասցեագրված հումանիտար օգնությունից: Reuters-ի փոխանցմամբ, թալիբների կարծիքով, դրանք կօգտագործվեն տեղի կոռումպացված չինովնիկների կողմից՝ սեփական հարստացման ու բանկային հաշիվները համալրելու համար եւ չեն հասնի նրանց, ովքեր իսկապես այդ օգնության կարիքն ունեն: «Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ չընդունել Արեւմուտքի օգնությունը»,- ասել է պակիստանյան թալիբների ներկայացուցիչ Ազիմ Թարիքը: Ջրհեղեղների արդյունքում ամենաշատը տուժել է երկրի Խայբեր-Պահտունհվա գավառը: Աղետի հետեւանքով մոտ երկու միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, փլվել են շատ ճանապարհներ ու կամուրջներ: