«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությունը ծառայում է համայնքային զարգացման ծրագրերի մշակմանը: «Լույս» հիմնադրամի ուսանողները հետաքրքրված են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի հաջողված փորձով: Օրերս «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը կորպորատիվ պատասխանատվության իր մոդելը ներկայացրեց համայնքային զարգացման ծրագրերով հետաքրքրված երիտասարդներին: «Լույս» հիմնադրամի ուսանողները նախընտրում են հետեւել «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի փորձին: Ջերմուկում, Ծաղկունքում, Գյումրիում եւ Արցախում կատարած ուսումնասիրությունները վերլուծելու եւ համայնքային զարգացման ծրագրեր մշակելու հարցում նրանք կարեւոր են համարում մեր երկրում կառավարման նոր մշակույթի կիրառման եւ մտածելակերպի ձեւավորման՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի փորձը: «Երբ կառավարման նոր մշակույթը պարզապես ռազմավարություն լինելուց վերածվի մտածելակերպի՝ քչերը կզարմանան «կորպորատիվ պատասխանատվություն» ասվածի ու դրա դրական արդյունքների առիթով: Յուրաքանչյուրին վերադառնում է իր իսկ նետածը՝ հատկապես բիզնես ոլորտում: Համարժեք են արձագանքում տնտեսությունը, բնությունն ու հասարակությունը: Մեր հաջողության գաղտնիքն այդ ընկալման մեջ է»,- ուսանողների հետ հանդիպմանն ասաց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հանդիպումը զարգացած համայնքներ ունենալու տեսլական ունեցող երիտասարդներին օգնեց առավել պարզ պատկերացում կազմել կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության կիրառման մեխանիզմի վերաբերյալ: